Գաղտնիության քաղաքականություն
Անձնական տվյալների պաշտպանություն
Անձնական տվյալների պաշտպանության վերաբերյալ սույն քաղաքականության հրապարակման նպատակը բացատրելն է, թե ինչ տեսակի տվյալներ ենք մենք հավաքում կայքի հաճախորդներից, և ինչպես է օգտագործվում տվյալ տեղեկատվությունը: Pro Development Armenia ընկերությունը հարգում է իր կայքի հաճախորդների մասնավոր կյանքն ու անձնական տվյալները: www.prodev.am կայք հաճախելու ընթացքում բոլոր անձնական տվյալները կօգտագործվեն միայն այդ կայքի աշխատանքի որակը բարձրացնելու կամ Ձեր հարցերին պատասխանելու համար: Ձեր անձնական տվյալների հավաքագրումն ու մշակումն իրականացվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրության սահմաններում:
Մեր կայք այցելությունների ընթացքում Ձեր թողած բոլոր տեղեկությունները պահպանվելու են հատուկ պաշտպանված սերվերի վրա: Ընկերության ստորաբաժանումների միջև փոխանցելու համար դրանք գաղտնագրվում են հատուկ SSL պրոտոկոլների միջոցով: Բացի պաշտպանության բարձր աստիճանից, դա նաև ապահովում է առկա անձնական տվյալների հետ գործողությունների օրինականությունը և իրավաչափությունը: Մեր նպատակն է տվյալները պահպանել առավել ճշգրիտ և ակտուալ ձևով: Մենք ձգտելու ենք ժամանակին թարմացնել բոլոր տվյալները և չպահպանել դրանք անհրաժեշտից ավելին: Մենք նաև հոգ ենք տանում ոչ իրավասու անձանց համար այդ տվյալների անհասանելիությունը ապահովելու համար: Դուք իրավունք ունեք իմանալ, թե Ձեր անձնական տվյալներից որոնք են գտնվում մեր տրամադրության տակ և անճշտություններ հայտնաբերելու դեպքում փոխություններ կատարել այդ տվյալներում: Օրենքի համաձայն մենք կհեռացնենք ոչ ճշգրիտ տվյալները եռօրյա ժամկետում` նման պահանջ ստանալու դեպքում: Կայքի դիտումը չի պահանջում անձնական տվյալների և տեղեկությունների անպայաման մուտքագրում: Սակայն առանց անձնական տեղեկություններ տրամադրելու Դուք չեք կարող ստանալ Pro Development Armenia-ի նորությունները և հատուկ Ձեզ ուղղված հատուկ առաջարկներն ու տեղեկությունները:
Անձնական տվյալներ
Pro Development Armenia ընկերության կայքում անձնական տվյալները հավաքագրվում են հատուկ ձևերի և հարցաթերթիկների միջոցով: Դրանք կարող են ներառել Ձեր անունը, ազգանուն, հայրանունը, բնակության և էլեկտրոնային փոստի հասցեն, անշարժ գույքերի և դրա վերաբերյալ տվյալներ:
Այդ տեղեկատվությունը կարող է օգտագործվել մի քանի եղանակներով.
1. Մեր կայք այցելելը ավելի հարմար ու հաճելի դարձնելու համար,
2․ Ձեզ հետ կապ հաստատելու համար,
3. Անձամբ Ձեզ նորություններ կամ մեր կողմից մատուցվող ծառայությունների վերաբերյալ տեղեկատվություն կամ հատուկ առաջարկներ ուղարկելու, ինչպես նաև Ձեզ հետաքրքրող այլ տեղեկություններ տրամադրելու համար:
Էլեկտրոնային փոստով մեզնից տեղեկատվություն ստանալու համար պետք է բաժանորդագրվել համապատասխան ցրվածքին` թողնելով միայն էլեկտրոնային փոստի հասցեն և/կամ անուն ազգանունը:
Դուք կարող եք ցանկացած պահի հրաժարվել էլեկտրոնային ցրվածքից` օգտվելով ցանկացած էլեկտրոնային նամակի մեջ առկա հղումից:
Կայք այցելելու ընթացքում հավաքագրված այլ տեղեկություններ
Մեր www.prodev.am կայքը դիտելու, դրա էջերում պարունակվող տեքստերի և այլ տեղեկությունների բեռնման ընթացքում տեղի է ունենում ձեր համակարգչի վերաբերյալ որոշակի տվյալների գրանցում:
Այդ տվյալները անձնական չեն և չեն մատնանշում Ձեր ինքնությունը: Այն պարզապես թույլ է տալիս հաշվել կայքի այցելուների թիվը, առանձին էջերի այցելությունների վիճակագրությունը, ինչպես նաև պարզել օգտագործվող համակարգիչների և ծրագրերի տեսակները: Դրա շնորհիվ մենք մշտապես կարող ենք բարելավել մեր կայքը և դարձնել այն առավել հարմար և օգտակար:
Կայքը դիտելուց մենք հավաքագրում ենք հետևյալ տեղեկությունները.
• Կայք այցելելու ամսաթիվն ու ժամը
• Այցելած էջերի քանակը, դրանց անվանումներն ու դիտման տևողությունը
• Ինտերնետ-դոմեյնի անվանումը (սովորաբար դա Ինտերնետ ծառայություններ տրամադրող կամ Ձեր աշխատած ընկերության անվանումն է) և Ձեր համակարգչի IP-հասցեն
• Բրաուզերի տեսակը (օրինակ Google Chrome, Microsoft Internet Explorer, Opera և այլն) և օպերացիոնհամակարգի տեսակը (օրինակ Windows 10)
• Այն կայքը, որտեղից կատարվել է անցումը մեր կայքին (օրինակ որոնողական համակարգի անվանումը)
Cookie ֆայլերի օգտագործումը
www.prodev.am կայքը կարող է օգտագործել cookie ֆայլերը: Յուրաքանչյուր նման ֆայլ ներկայացնում է տառաթվային տող, որը ավտոմատաբար ստեղծվում է մեր կայքում և կրկնօրինակվում Ձեր համակարգչի մեջ` կայք այցելելիս: cookie ֆայլերը չեն հավաքագրում Ձեր անձնական տվյալները և չեն պարունակում դրանք: Դրանք նաև վտանգ չեն սպառնում անվտանգության և համակարգիչը վիրուսներով վարակելու տեսանկյունից:
Հաջորդ անգամ մեր կայք այցելելիս` cookie ֆայլերը թույլ են տալիս անմիջապես կապ հաստատել մերկայքի և առաջին այցելության ժամանակ Ձեր կողմնից թողած տեղեկությունների միջև, ինչի շնորհիվ կայքը ՙհիշում է՚ Ձեզ: Որոշ դեպքերում դա թույլ է տալիս կայքում նավարկելիս զգալի ժամանակ խնայել:
Ցանկության դեպքում Դուք կարող եք չօգտվել cookie ֆայլերից: Այդ նպատակով պարզապես պետք է արգելափակել դրանց օգտագործումը Ձեր համակարգչի բրաուզերի կարգավորման մենյուից:
Շնորհակալություն մեր կայքից օգտվելու համար